«Արձանագրությունների հետ կանչման փաստը ևս խոսում է այն մասին, որ իշխանություններն ամեն կերպ փորձում են գոհացնել ՀՅԴ-ին». ՀԱԿ պատգամավոր

«Չեմ բացառում, որ Դաշնակցությունը նորից կոալիցիա կազմի, որովհետև Դաշնակցության քայլերն արդեն 5 ամիս գնում են դեպի կոալիցիա»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենակալ Լյուդմիլա Սարգսյանը խոսելով՝ երեկ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքականան անրձանագրությունները հետ կանչելու և դրանից հետո ՀՅԴ-ի նորից կոլաիցիա կազմելու հնարավորության մասին:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն հենց այդ արձանագրություների համար էր դուրս եկել կոալիցիայից:

Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ արձանագրությունների հետ կանչման փաստը ևս խոսում է այն մասին, որ իշխանություններն ամեն կերպ փորձում են գոհացնել ՀՅԴ-ին.

«Երեկվա հայտարարությունը և մեկնաբանությունները՝ ԱԺ-ից հետ կանչման հետ կապված, առնվազն ծիծաղելի էր:

Սերժ Սարգսյանը ժամանակին ամեն ինչ արեց այդ արձանգրությունների վավերացման համար, որպեսզի իրականում կասկածի տակ դնի Ցեղասպանության փաստը, որպեսզի կանխի Ցեղասպանության ճանաչումը աշխարհում: Չեմ ասում, որ դա նա նպատակային է արել, դա խոսում է իր պետական գործչի տեսակի մասին, որը հասուն չէ: Չէր կարելի երբևիցէ թույլ տալ Հայոց Ցեղասպության հարցը դրվի մեր արտաքին քաղաքականության անկյունաքարում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս