Ռուստամ Գասպարյանի տունը շրջապատել են. hraparak.am
«Հրապարակի» տեղեկություններով՝ քիչ առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տունը շրջապատել են մոտ չորս տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Նրանք պահանջել են Գասպարյանի որդուն, ապա խուզարկել են տունը` առանց համապատասխան փաստաթղթղեր ներկայացնելու: «Հրապարակի» տեղեկությունը հաստատեց Ռուստամ Գասպարյանը. «Տեսնեմ՝ 40 հոգի շրջապատել են, դուռը համարյա պոկում էին, ներս են մտել ու տղայիս են պահանջում, հատ-հատ սենյակները, անգամ պահարանների մեջ ստուգեցին, վերջը ստուգեցին, տեսան` տանը չէ: Ասում եմ` ովքե՞ր եք, ի՞նչ եք ուզում, ասում են` հիմա սպասում ենք ուժերի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: