Բաժիններ՝

Մինսկի գագաթաժողովը լուսաբանած լրագրողուհիներից մեկին հոսպիտալացրել են

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մինսկում ողջ գիշեր «նորմանդական քառյակի» առաջնորդների տևական բանակցությունները լուսաբանած լրագրողուհիներից մեկին հոսպիտալացրել են շտապօգնության մեքենայով:

Այս մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչների ներկայացուցիչը: Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է Интерфакс-Запад-ի թղթակցի մասին: Նա պարզաբանել է, որ իրենք շտապօգնություն են կանչել այն բանից հետո, ինչ կտրուկ վատացել է լրագրողուհու ինքնազգացողությունը:

Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահների ու Գերմանիայի կանցլերի բանակցությունները Մինսկում մեկնարկել են երեկ երեկոյան: Բանակցությունները շարունակվում են արդեն 15 ժամ: Լրատվամիջոցը ներկայացրել է նաև պետությունների ղեկավարներին երկար սպասող լրագրողների ու օպերատորների նկարներ:

363364968 363365135

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս