ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը դեռ չգիտի, թե ով է ներկայացնելու Ֆրանսիան ապրիլի 24-ին՝ Թուրքիայում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը դեռ չգիտի` թե ով է ներկայացնելու Ֆրանսիան ապրիլի 24-ին Թուրքիայում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Հարցին, թե ինչպե՞ս է  գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 102 երկրների ղեկավարներին ուղարկված հրավերին` նա պատասախանեց, որ այդ քայլի վերաբերյալ չունի որևէ մեկնաբանություն, քանի որ Թուրքիան ինքնիշխան երկիր է ու կարող է ցանկացած ամսաթիվ ընտրել՝ այս կամ այն միջոցառման կամ հիշատակի արարողություն կազմակերպելու համար:

«Միակ բանը,որ կարող եմ Ձեզ ասել հետևյալն է` Ֆրանսիայի Հանրապետության ղեկավար Ֆրանսուա  Օլանդն ապրիլի քսանչորսին լինելու է ՀՀ-ում: Իր   մասնակցության մասին նա վերահաստատել է հունվարի 28-ին: ես Ձեզ խորհուրդ կտամ ծանոթանալ նրա ելույթին, հստակ, շատ հստակ ներկայացվում են ֆրանսիական կողմի պատկերացումներն ու ընկալումները»,- ասաց նա:  Մեկ այլ հարցի, թե ֆրանսիական կողմն ունենալո՞ւ է ներկայացուցիչ ապրիլի 24-ին Թուրքիայում, համաձայն Էրդողանի հրավերի` դեսպանը պատասխանեց, որ այս պահին չի տիրապետում  այդ մասին որևէ տեղեկատվության: «Այսօրվա դրությամբ որոշում չկա, թե ով պետք է մասնակցի»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս