Իրինա Թովմասյան. «Երեք աղջիկ ունենալուց հետո ինձ հաճախ են այդ հարցը տալիս» (լուսանկարներ). bravo.am
Իրինա Թովմասյանը, 2014-ի սեպտեմբերին մայրանալով երրորդ անգամ, իրեն լիարժեք երջանիկ է զգում: «Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ 12-ամյա Մեգիին, 1 տարեկան 10 ամսական Ալվինային եւ 4 ամսական Մարիային համարում է իր ամենամեծ հարստությունը:
«Երեք աղջիկ ունենալուց հետո ինձ հաճախ են հարցնում` երբ եմ տղա ունենալու, ես էլ պատասխանում եմ` երեք աղջկանից ավելի մեծ հարստություն չկա: Պատկերացրեք` երբեւիցե չեմ էլ ցանկացել տղա ունենալ: Մեգին ինձ շատ է օգնում, փոքր քույրերին ընդհանրապես չի խանդում, որովհետեւ տարիքային տարբերությունը մեծ է»,-ասել է նա:
Իրինան փոքրիկների հետ անցկացրած անքուն գիշերներից չի դժգոհում.
«Եթե մեծ աղջկաս նորածին ժամանակ մի քիչ բողոքում էի, հիմա ամենն ավելի գիտակցված է. երբ չեն քնում, կարող եմ ուղղակի նրանց նայել ու հաճույք ստանալ: Երեխաների խնամքի հարցում ինձ օգնում է դայակը: Ամեն ինչ այնպես եմ կազմակերպում, որ հասցնում եմ Մեգիին պարապմունքների տանել, որոշ ժամանակ հատկացնել աշխատանքիս, եւ, իհարկե, ժամանակիս մեծ մասը` փոքրիկներիս»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: