Բաժիններ՝

Վովա Վարդանով. «1991թ. ռուսական զորամասի վրա անձամբ ես հարձակում եմ կազմակերպել, բայց պնդում եմ՝ ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում»

«Ցանկացած հակառուսական ակցիա, որը կարող են բերել 102-րդ ռազմաբազայի հեռացմանը, դրանք, մեղմ ասած, դավաճանություն է: Այս մասին ասելուց հետո, կարող է շատերը նունիսկ ինձ դավաճան անվանեն»,- այսօրվա ասուլիսի ժամանակ՝ խոսելով ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին կոչերի մասին՝ ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

Վ. Վարդանովը պատմեց, որ 1990 թվականի ապրիլին առաջին դեպքն է եղել, որ հայկական ուժերը հարձակվել են սովետական պոստի վրա, և այդ դեպքի օպերացիայի պլանավորմանը ինքն էլ է մասնակացել. «Ես պետք է կատարեի, վերջին պահին Դանիելյան Կամոն արգելեց ինձ ու Կոբրային, որ մենք մասնակցենք այդ օպերացիային:

1991 թվականին ռուսական զորամասի վրա անձամբ ես հարձակում եմ կազմակերպել: Անձամ ես և մեր ջոկատի տղաները ձերբակալել ենք Կիրովականի ռուսական դիվիզիայի գնդապետ Պետրովին և ստիպել ենք իրեն, որ ինքը պայմանավորվածությունները չխախտի և Հայաստանի կողմից զենքեր տա: Բայց այդքանից հետո ես պնդում եմ, որ ռուսական ռազմաբազան չպետք է Հայաստանից հեռանա ու ցանկացած հակառուսական ակցիա, որ կարող է բերել 102-րդ ռազմաբազայի հեռացմանը, մեղմ ասած, դավաճանություն է»:

Վ.Վարդանովի խոսքով՝ մենք նորմալ տեխնիկա չունենք՝ «ինչ-որ տեղ մեր աղքատությունից, իսկ ինչ-որ տեղ էլ մեր ղեկավարության ոչ հեռատես քաղաքականության պատճառով». «Մեզ մոտ եղած զենքի զգալի մասը այնքան էլ արդիական չէ: Ու արդիական զենքն էլ, որը գոնե իրենք իրենց են պաշտպանում, մենք պատրաստվում ենք այստեղից հեռացնե՞նք»

Նա նշեց, որ «ռուսն իմ աչքի լույսը չէ», եղել են դեպքեր, որ ինքը կրակել է ռուսների վրա, երբ նրանք հակահայկական գործողություն էին անում, բայց ինքը երբեք չի կարող ասել, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից. «Որովհետև այս օրով մենք իրենց կարիքն ունենք, այդպես է ստացվել՝ նաև մեր մեղքով»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս