Բարեկամ հայ ժողովրդի հետ կիսում ենք հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը. Հունաստանի պաշտպանության նախարարի ուղերձը

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է։ Այս մասին Նիկոս Դենդիասը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հելլենիզմի համար, որն իր բարեկամ ժողովրդի հետ կիսում է հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը, հիշատակի միջոցառումները պարզապես տարելից չեն։ Դրանք մշտական ​​հիշեցում են, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է՝ ապահովելու համար, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չկրկնվեն։ Այլևս երբե՛ք»,-իր գրառման մեջ նշել է հույն պաշտոնյան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930