«Նորմանդական քառյակի» հանդիպումը տապալման վտանգի տակ է. Պեսկով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «նորմանդական ձևաչափով» հանդիպման նախապատրաստությունը գտնվում է տապալման վտանգի ներքո՝ կապված Ուկրաինայի արևելքում մարտերի վերսկսման հետ.
«Ուկրաինական իշխանությունների կողմից ռազմական գործողությունների վերսկսումն անպայմանորեն լրջորեն խաթարում է «նորմանդական հանդիպման» նախապատրաստման հնարավոր արդյունավետությունը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները պլանավորել են հունվարի վերջին հանդիպել Աստանայում: Բանակցությունների անցկացման ստույգ ժամկետը չէր հաղորդվել: