Քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/Akcia-despanatun.jpg)
Այս պահին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց իրավիճակը գնալով թեժանում է: Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունենում. ոստիկանները ուժով հեռացնում են ակցիայի մասնակիցներին դեսպանատան տարածքից: Նրանցից մեկը ցուցարարի ձեռքից վերցրեց Հայաստանի դրոշն ու գցեց գետնին: