ԵԽԽՎ-ի նախագահը ժամանել է Ուկրաինա
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերը ժամանել է Ուկրաինա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գերագույն ռադայի փոխխոսնակ Անդրեյ Պարուբին: Նա մանրամասնել է, որ ինքն է Բրասերին դիմավորել օդանավակայանում և նրան իրազեկել է Ուկրաինայում տիրող ներկայիս իրավիճակի և մասնավորապես Դոնեցկի մարզում Վոլնովախայի աղետի մանրամասների մասին:
Ի պատասխան՝ Բրասերն Ուկրաինայի ժողովրդին հղել է իր ցավակցությունները: Պարուբին հույս է հայտնել, որ Ռուսաստանը պատասխանատվություն կկրի, և որ չեն վերականգնվի ԵԽԽՎ-ում նրա պատվիրակության լիազորությունները: