Բաժիններ՝

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս-Ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապուտան-Հատիս, Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Բերդ-Ճամբարակ, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գյուղի հատվածը և Աշոցք – Տաշիր ավտոճանապարհները: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս