Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծումը հնարավոր է. Օբամա

NPR ռադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծումը հնարավոր է. «Մենք կարող ենք համաձայնագիր կնքել ու հասնել նրան, որ Իրանը չունենա միջուկային զենք: Մենք գիտենք, թե ինչպիսին պետք է լինեն պայմանները:

Եթե Իրանը խոստովանի, որ իր շահերից է բխում աշխարհին համոզելը, որ շահագրգռված չէ միջուկային զենք մշակելում, իսկ նա արդեն իսկ հայտարարել է, ապա պատժամիջոցները կվերացվեն, նրանց (իրանական) տնտեսությունը կսկսի աճել, նրանք նորից կինտեգրվեն միջազգային հանրությանը: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում դա հիմք կդառնա մեր հարաբերությունների բալեավման համար»:

Տեսանյութեր

Լրահոս