Պուտինը Վրաստանի թշնամին չէ. Բուրջանաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հանդիսանում Վրաստանի թշնամին.

«Սա այն դեպքն է, երբ ես իսկապես չեմ կարող քննադատել վարչապետին: Պուտինը Վրաստանի թշնամին չէ: Ես կարող եմ ասել դա, ես հանդիպել եմ նրա հետ, մեկ անգամ զրույց եմ ունեցել նրա հետ: Եվ նա Վրաստանի թշնամին չէ: Նա անում է այն, ինչը մտնում է նրա երկրի շահերի մեջ»:

Նախօրեին անցկացված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին սադրիչ էր անվանել լրագրողի այն հարցը, թե արդյոք Պուտինին համարում է Վրաստանի ու Ուկրաինայի թշնամին:

Տեսանյութեր

Լրահոս