Բաժիններ՝

Ղազախ գործարարները ռուբլու փոխարժեքի անկման պատճառով խնդրում են սահմանափակել ԵՏՄ-ի հետ առևտուրը

ZN.UA-ի փոխանցմամբ` Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատը դիմել է երկրի կառավարությանը` պաշտպանելու համար ազգային արտադրողներին: Ղազախ արտադրողները պաշտպանիչ միջոցների թվում իշխանություններին առաջարկել են առևտրային սահմանափակումներ մտցնել ԵՏՄ-ի հետ:

Նրանք ընդգծել են, որ ռուսական ռուբլու հանդեպ թենգեի լուրջ ամրապնդումը բացասաբար է ազդում Ղազախստանի տնտեսության արտադրական սեկտորների վիճակի վրա: Ղազախ գործարարները ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են համարում ԵՏՄ-ի մասին համաձայնագրերով թույլատրված առևտրային ժամանակավոր սահմանափակումների ներդրմամբ ներքին շուկան պաշտպանելը:

Նոյեմբերի վերջին Ղազախստանը դադարեցրել էր էլեկտրաէներգիայի արտահանումը Ռուսաստան` դա փաստարկելով ռուբլու արժեզրկմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031