Ուկրաինայի պետպարտքը գերազանցել է մեկ տրիլիոն գրիվնայի սահմանագիծը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի ընդհանուր պետպարտքը կազմել է ավելի քան 1 տրիլիոն գրիվնա (69.3 միլիարդ դոլար): Այս մասին են վկայել Ուկրաինայի ֆինանսների նախարարության տվյալները:
Ազգային արժույթի արժեզրկման պատճառով գրիվնայի տեսքով գումարի չափը հոկտեմբերի հետ համեմատ աճել է գրեթե 10 տոկոսով: Ընդ որում, տարեսկզբից սկսած` արժութային տեսքով Ուկրաինայի պետպարտքը նվազել է 5 տոկոսով: Նոյեմբերին արտաքին պետպարտքը կազմել է 39.7 միլիարդ դոլար կամ ողջ գումարի 57 տոկոսը, իսկ ներքին պետպարտքը` 29.5 միլիարդ դոլար:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքերով` Դոնբասի հակամարտության պատճառով Ուկրաինայի տնտեսությունը կորցրել է եկամուտների 20 տոկոսը: