Բաժիններ՝

Չինաստանի իշխանություններին վախեցնում է քրիստոնեության տարածումը

BBC-ի փոխանցմամբ` Չինաստանի կրոնական հարցերով պետական վարչության ղեկավար Վան Ցզոանը զգուշացրել է երկրում քրիստոնեության տարածման վտանգի մասին:

Նա հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն ու ժողովուրդը պետք է միավորվեն ու վճռականորեն հակազդեն Չինաստանին քրիստոնեություն պարտադրելուն ուղղված մյուս երկրների ջանքերին:

Վան Ցզոանի այս հայտարարությունը հնչել է Չինաստանի մի շարք նահանգներում Սուրբ Ծնունդը տոնելու դեմ անցկացվող ակտիվ կամպանիայի ֆոնին: Քրիստոնեական կազմակերպությունների տվյալներով` քրիստոնեության դեմ բողոքական շարժումը ֆինանսավորվում ու խրախուսվում է Չինաստանի կառավարության կողմից:

Չինական համալսարանների մեծ մասի ղեկավարությունը պաշտոնապես արգելել է միջոցառումներ անցկացնել քրիստոնեական տոնի կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս