Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն կարող է գլխավորել ամերիկացի նախկին դատախազը
Лiга.net-ի փոխանցմամբ` Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն կարող է գլխավորել ամերիկացի նախկին դաշնային դատախազ, ԱՄՆ-ի գլխավոր դատախազի նախկին օգնական Բոգդան Վիտվիցկին: Այս մասին հայտնել են լրատվամիջոցի աղբյուրները:
Վիտվիցկին ունի ուկրաինական ծագում: Ներկայումս նրա հետ բանակցում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմի աշխատակիցները: Վիտվիցկին դեռ չի տվել իր համաձայնությունը, քանի դեռ չի ստացել պաշտոնի անկախության երաշխիք:
Տվյալ պաշտոնին նախկինի նման հավակնում է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, թեև ավելի վաղ նա հրաժարվել է Ուկրաինայի կառավարությունում աշխատելուց: Դեկտեմբերի 2-ին Գերագույն ռադան ընդունել էր օտարազգիներին իշխանական պաշտոններ զբաղեցնելը թույլատրող օրինագիծը: