Բաժիններ՝

Հոնգկոնգում ձերբակալվել է 37 ցուցարար

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Հոնգկոնգի ոստիկանությունն անցած գիշեր ձերբակալել է առնվազն 37 ցուցարարի: Իրավապահ մարմինների տարածած հայտարարությունում նշված է, որ ցուցարարները փակել են մի շարք ճանապարհներ և ոստիկանության պահանջից հետո հրաժարվել են ազատել դրանք:

Ձերբակալված ցուցարարների տարիքը կազմել է 13-76 տարեկան: Ցուցարարները պահանջել են ժողովրդավարացնել տեղական իշխանական մարմինների ընտրման ընթացակարգերը: Չորեքշաբթի էլ ձերբակալվել էր 12 մարդ: Հոնգկոնգում բազմահազարանոց բողոքի ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս