Բաժիններ՝

Օտարերկրացին Երևանում թունավորվել է գազի վառարանից տեղի ունեցած արտահոսքից

Դեկտեմբերի 22-ին, ժամը 10.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում, շրթունքի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել օտարերկրյա քաղաքացի, 1977 թ. ծնված Մեհդի Մ.-ն:

Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 08.00-ին, տանը թունավորվել է գազի վառարանից տեղի ունեցած արտահոսքից և վայր ընկել:

Ըստ բժշկի տեղեկանքի` Մեհդի Մ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս