Ջորջ Սորոսը կարող է գլխավորել Ուկրաինայի Ազգային բանկը. աղբյուր
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային բանկը կարող է գլխավորել ամերիկացի հանրահայտ ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը: Այս մասին հայտնում են Գերագույն ռադայում ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի շրջապատում ուկրաինական ԶԼՄ-ների աղբյուրները:
Ուկրաինայի Ազգային բանկը գլխավորելուն հավակնում է ևս 5 մարդ, որոնց թվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը, ով սեռական հնչեղ սկանդալից հետո հարկադրված էր հրաժարական տալ: Մյուս հավակնորդներն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ներկայացուցիչներ են:
Աղբյուրները հայտնել են, որ Պորոշենկոն մոտ ժամանակներս Ազգային բանկի նոր ղեկավարի թեկնածությունը կներկայացնի խորհրդարանի հաստատմանը: Ազգային բանկի ներկայիս ղեկավար Վալերիա Գոնտարևան այդ պաշտոնում նշանակվել է 2014 թվականի հունիսին: ԶԼՄ-ների տվյալներով՝ նա մի քանի անգամ հրաժարականի մասին դիմում է գրել: