![](/banners/BeFunky-design.jpg)
Այսօր մեկնում ենք Բեռլին. Ուորլիք
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/james_warlick_2108131.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկելու են Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը.
«Այսօր մենք մեկնում ենք Բեռլին: Համանախագահները հանդիպելու են Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ, որպեսզի քննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը»: