Բաժիններ՝

Դրամը շարունակում է արժեզրկվել. ԿԲ-ն այսօր դոլարը վաճառել է 460.69 դրամ միջին փոխարժեքով

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 10-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 460.69 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 460.16 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Նշենք, որ երեկ ԿԲ-ն դոլարը վաճառել էր 457.57 դրամով։ Իսկ դրա նախորդ՝ երկուշաբթի օրը, ԿԲ-ի կողմից վաճառված դոլարի միջին փոխարժեքը կազմել էր 456.63 դրամ։

Այսպիսով, Կենտրոնական բանկը աստիճանաբար բարձրացնում է փոխարժեքը։

Ավելացնենք նաև, որ ինչպես երեկ հայտարարել էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, մինչև տարեվերջ ամեն օր ԿԲ-ն աճուրդների միջոցով բանկերին վաճառելու է արտարժույթ, որը կօգնի շուկային հասկանալ հավասարակշիռ մակարդակը։ Առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6 մլն ԱՄՆ դոլար, այնուհետև արտարժույթի պահանջարկի նվազման հետ մեկտեղ, ծավալները կնվազեն՝ հասնելով զրոյի։ ԿԲ-ն սպասում է, որ փոխարժեքի մեծ տատանողականությունը արագ կվերանա, քանի որ փոխարժեքը այս գործողությունների արդյունքում կհավասարակշռվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս