Թ.Պողոսյանը՝ Տատյանա Վալովայայի հայտարարության մասին. Շատ սիրուն նախադասություն է

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայացուցիչ Տատյանա Վալովայայի այն հայտարարությանը, թե պետք է փորձեն Հայաստանը դարձնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն:

Նա ն հիշեցրեց, որ այդ տեսակի գաղափար նաև նախկին կառավարությունում է հնչել, որ Դիլիջանը վերածենք համաշխարհային ֆինանսական կենտրոնի. «Շատ սիրուն նախադասություն է, արդյոք Հայաստանն ինքը ցանկանո՞ւմ է դառնալ ֆինանսական կենտրոն: Եթե՝ այո, ուրեմն՝ խնդիրը մեր մեջ է, ոչ թե ինչ կդարձնենք: Փոքրիկ տնտեսության համար գուցե Հայաստանի ֆինանսական ինստիտուտները կամ բանկերը ինչ-որ չափով արդիական են, զարգացած են, գուցե կարողանում են ինչ-որ խնդիրներ լուծել, բայց ինչպե՞ս ենք մենք այստեղից սպասարկելու ռեգիոնալ խնդիրները, քանի՞ վրացական, թուրքական, պարսկական, ռուսական հիմնարկներ ունեն հաշիվներ մեր բանկային համակարգում, քանի՞սն են գալիս Հայաստանում բանկային գործ սովորելու: Մինչև այդ բոլոր ինստիտուտները չձևավորենք, խոսել ֆինանսական կենտրոնի մասին, ուղղակի նույն գեղեցիկ պահն է, որը, կարծես, նախկին կառավարությունն էլ էր ասում, բայց իրականում չտեսանք որևէ մի գործողություն, բացի Դիլիջանի այն չքնաղ շենքից և միգուցե մասնագետներից»:

 

Տեսանյութեր

Լրահոս