Վրաստանն արձագանքելու է Մոսկվայի ու Ցխինվալիի միջև պայմանագրի ստորագրմանը. ԱԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսին ձեռնարկում է բոլոր ջանքերը՝ անհրաժեշտ ձևով արձագանքելու համար Մոսկվայի ու Ցխինվալիի միջև համատեղ զորքերի ստեղծման մասին ակնկալվող պայմանագրի ստորագրմանը, ինչպես որ դա ստորագրվեց Աբխազիայի դե-ֆակտո իշխանությունների հետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն. «Մենք ենթադրում ենք, որ դա տեղի է ունենալու անպայմանորեն, որ Հարավային Օսիայի վարչակարգը նույնպես ցանականում է ստորագրել այդպիսի պայմանագիր և պատրաստվում է անել դա:

Այդ մասին հայտարարություններ են արվել օսական կողմից: Ինչպես նաև առաջին այսպես կոչված պայմանագրի դեպքում մենք ձեռնարկում ենք բոլոր ջանքերը, որպեսզի ժամանակին իրազեկենք միջազգային հանրությանը»: Ռուս-աբխազական համապատասխան պայմանագիրը, որը ստորագրվել է նոյեմբերի վերջին, արդեն իսկ դատապարտել են ՆԱՏՕ-ն, Եվրոպայի Խորհուրդը, ինչպես նաև ԱՄՆ-ն ու ԵՄ-ի մի շարք երկրներ:

Տեսանյութեր

Լրահոս