Ռուսաստանը փակում է դեպի Ադրբեջան գնացքի երթերը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը տնտեսական աննպատակահարմարության պատճառով 2014 թվականի դեկտեմբերից փակում է «Մոսկվա-Բաքու», «Ռոստով-Բաքու» և «Տյումեն-Բաքու» գնացքների երթերը:

Այս մասին այսօր հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը. «Ռուսական կողմն այդ երթերը փակելը հիմնավորել է տնտեսական աննպատակահարմարության պատճառով»:

«Մոսկվա-Բաքու» գնացքի երթը փակվում է դեկտեմբերի 20-ից, «Ռոստով-Բաքու» երթը՝ դեկտեմբերի 18-ից, իսկ «Տյումեն-Բաքու» երթը՝ դեկտեմբերի 16-ից: Ազմամեդովն ընդգծել է, որ «Տյումեն-Բաքու» երթին դեկտեմբերի 14-ից փոխարինելու է «Տյումեն-Մախաչկալա» երթը:

Ազմամեդովը հավելել է, որ չնայած ռուսական կողմը դադարեցրել է դեպի Բաքու մի շարք երթեր՝ «Ադրբեջանական երկաթուղիները» շարունակելու են իրենց երթերը դեպի Մոսկվա ու Խարկով:

Տեսանյութեր

Լրահոս