ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև համագործակցության պլանը կհաստատվի մինչև փետրվար

Ռուսական ТАСС  լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև համագործակցության ծրագրերի իրագործման պլանը, որն ընդունվել է այս տարվա սեպտեմբերին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, կպատրաստվի ու կհաստատվի մինչև 2015 թվականի փետրվար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն, ով դրանից առաջ Թբիլիսիում հանդիպել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ:

Ջանելիձեն ընդգծել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի ու Վրաստանի փոխգործակցության զարգացման հարցը: Զրույցի գլխավոր թեման հանդիսացել է Ուելսում ՆԱՏՕ-ի ընդունած համագործակցության ծրագրերի իրագործման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031