Բաժիններ՝

Եգիպտական դատարանը մահվան է դատապարտել 188 իսլամականի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` եգիպտական դատարանը երեկ մահվան է դատապարտել երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 188 անդամի: Այժմ տվյալ հարցի շուրջ պետք է արտահայտվեն Եգիպտոսի կրոնական բարձրագույն հեղինակությունները: Ակնկալվում է, որ վերջնական վճիռը կհրապարակվի հունվարի 24-ին:

Դատապարտյալները մեղադրվում են 2014 թվականին Կահիրեից արևմուտք ընկած և ռազմաշունչ իսլամականության պատվար հանդիսացած Կերդաս քաղաքի անկարգությունների ժամանակ 11 ոստիկան սպանելու մեջ: Այդ անձինք մեղավոր են ճանաչվել ոստիկաններին սպանելու, ոստիկանատները վնասելու, ոստիկանական ավտոմեքենաների վրա կրակ բացելու ու ծանր սպառազինություն գործածելու մեջ:

Ոստիկանների վրա հարձակումն իրականացվել էր այն նույն օրը, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները կոշտ ձևով ցրել էին Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների երկու ճամբարները` սպանելով հարյուր մարդու: Մուրսիի գահընկեցությունից հետո կալանավորվել է 22.000 մարդ, այդ թվում նաև «Մուսուլման եղբայրների» առաջնորդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս