Բաժիններ՝

Իսրայելում փլուզվել է քաղաքական կուսակցությունների իշխող դաշինքը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելում փլուզվել է քաղաքական կուսակցությունների իշխող դաշինքը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Յաիր Լապիդին ու արդարադատության նախարար Ցիպի Լիվնիին:

Պաշտոնաթող նախարարները գլխավորել են համապատասխանաբար «Եշ Ատիդ» կուսակցությունը և «Խա-Տնուա» շարժումը: Քաղաքական այդ միավորումները մտնում էին Իսրայելի քաղաքական ուժերի իշխող դաշինքի մեջ: Նեթանյահուն մտադիր է մոտ ժամանակներս հայտարարել խորհրդարանական վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին:

Նեթանյահուն կոչ է արել դրանց ժամանակ քվեարկել իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության օգտին: Փորձագետներն ակնկալում են, որ Քնեսեթն այսօր կհայտարարի ինքնալուծարման մասին: Այդ դեպքում 2015 թվականի առաջին ամիսներին Իսրայելում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ` սահմանված ժամկետից երկու տարի շուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս