«Որբանոցում մեծացա, տնակում կմեռնեմ». ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. «Ծնողներիս մահից հետո հայտնվել եմ փողոցներում, ավելի ուշ ինձ տեղափոխեցին Լենինականի մանկատուն, ուր ապրել եմ եւ դպրոց հաճախել: Իբր կրթություն ստանալուց հետո որբանոցը միջնորդեց աշխատանքի անցնել Լենինականի տեքստիլ կոմբինատում: 40 տարի աշխատեցի որպես մանող բանվոր: Դաժան ու տառապալից կյանք եւ աշխատանք, թեպետ ներկաս է՛լ ավելի ողբալի է»,- սա 77-ամյա Չիչակ Պետրոսյանի մտորումներն են, ով արդեն 26 տարի ապրում է Գյումրու Սավոյան փողոցում գտնվող տնակում, որը ժամանակին պաղպաղակի վաճառակետ էր:
«Երկրաշարժի ժամանակ, երբ կորցրեցի իմ տունն ու ապրուստը, կյանքս դժոխքի էր վերածվել, ապրելս անիմաստ էի համարում, երբ լուր հասավ ինձ, որ իմ ամենամոտ ընկերուհին, ում համարում էի իմ քույրը, մահացել է, իսկ նրա դուստրը մնացել է փողոցում: Վերցրեցի նրան իմ խնամքի տակ, նա ինձ ստիպեց դարձյալ ապրել: Հիմա փոքր, աղքատ, բայց լավ ընտանիք եմ ստեղծել, առանց նրա եւ թոռնիկներիս կյանքս չեմ պատկերացնում: Պատրաստվում ենք երրորդ երեխան ունենալ, շատ գոհ եմ Աստծուց, դառնություններիս հետ մեկտեղ երեխաներ տվեց ինձ, որ ապրեմ, գոնե մի բանով պիտանի լինեմ»,- պատմում է տիկինը ու հպարտությամբ նայում այս ու այն կողմ վազվզող թոռնիկներին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: