«Տեսչական ստուգումների ոչ ճիշտ կազմակերպումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ». Կարեն Ճշմարիտյան
«Տեսչական մարմինների մասին» օրինագիծն ուղղված է ՀՀ-ում ներդրումաին ու գործարար մթնոլորտի բարելավմանը և այս ոլորտի բարեփոխմանը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նա տարանջատեց երկու հիմնական գործառույթ՝ օրենսդրական բարենպաստ միջավայրի ստեղծումն ու այդ միջավայրի իրավակիրառական պրակտիկան: Ճշմարիտյանը նշեց, որ օրենքի նախագիծը կառավարության հայեցակարգի հիման վրա է մշակվել, ուղղված է տեսչական ստուգումների բարելավմանը և քաղաքացիների շահերի պաշտպանությանն ու անվտանգությանը:
«Տեսչական ստուգումների ոչ ճիշտ կազմակերպումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Դրա համար օպտիմալացման ծրագիր է նախատեսվում իրականացնել»,- նշեց նախարարը: