Բաժիններ՝

Քեմերոնը զգուշացրել է համաշխարհային ֆինանսական նոր ճգնաժամի մասին

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը զգուշացրել է համաշխարհային ֆինանսական նոր ճգնաժամի մասին: Քեմերոնն այդպիսի կանխատեսում է արել Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում անցկացված G20-ի գագաթաժողովի արդյունքներով.

«Բրիզբենում G20-ի առաջնորդների հետ հանդիպումն օգնեց ինձ տեսնել առկա խնդիրները: Եվրոգոտին գտնվում է տնտեսական անկման երրորդ ալիքի շեմին, որը կհանգեցնի գործազրկության բարձր մակարդակի, աճի տեմպերի նվազեցմանը:

Զարգացող երկրները, որոնք նախորդ ճգնաժամից դուրս գալու առաջին փուլերում հանդես են եկել որպես համաշխարհային աճի քարշիչ ուժ, ներկայումս դանդաղեցնում են դինամիկան: Չնայած առկա խնդիրներին՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությունն աճի լավագույն տեմպերն է ցուցադրում G7-ի երկրներում»:

Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը հանդես է գալիս Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) բարեփոխումներ անելու օգտին: Քեմերոնի կարծիքով՝ համաշխարհային առևտրի հետագա ազատականացմանը խոչընդոտում են Մերձավոր Արևելքի հակամարտությունը, Էբոլա վիրուսի համաճարակն ու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս