Բաժիններ՝

Վրաստանի կառավարությունը թույլատրել է թույն տարածել FM հաճախականությամբ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներկայիս կառավարությունը թույլատրել է թույն տարածել FM հաճախականությամբ: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ մեկնաբանելով այն, որ Վրաստանում իր հեռարձակումներն է սկսել ռուսական «Սպուտնիկ» քարոզչական ռադիոկայանը, որի սեփականատերը ռուսական Россия сегодня պետական գործակալությունն է.

«Այսօր թուլանում է Վրաստանի պետական իմունիտետը: Դա նշանակում է, որ երկրում նվազում է դիմադրելու ունակությունը, դիմադրությունը: Նախկինում մենք ունեինք «ՓԻՔ» հեռուստաընկերություն:

Առաջինը, ինչ կառավարությունն արեց 2012 թվականին, փակեց այդ հեռուստատեսությունը, որը հեռարձակումներն իրականացնում էր ռուսերենով՝ ռուսալեզու լսարանի համար և հանդիսանում էր Վրաստանի պաշտպանության առաջնագիծ:

Իսկ ինչ տեղի ունեցավ ներկայումս: Ժամանել է Վրաստանի զգոն թշնամի Կիսելյովի կազմը, ում բոլոր հաղորդումներն արգելված են Ուկրաինայում: Վրաստանը նույնպես օկուպացված է, սակայն այժմ Վրաստանում թույլատրվել է թույն տարածել FM հաճախականությամբ՝ Վրաստանի դեմ Վրաստանի հաճախականություններում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս