Բաժիններ՝

Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասնում է մոտ մեկ միլիոն մարդու. ՄԱԿ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքի հակամարտության պատճառով ներքին տեղահանվածների թիվը հասել է գրեթե մեկ միլիոն մարդու: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Յենս Անդրեաս Տոբեռն-Ֆրանդզենը.

«Հակամարտության հետևանքով գործնականում մեկ միլիոն մարդ է տեղահանվել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ՝ հարևան երկրներում: Կարիքների աճի հետ մեկտեղ հումանիտար կազմակերպություններն ընդլայնում են իրենց ներկայությունը:

ՄԱԿ-ը համապարփակ ծրագիր է կազմակերպում՝ Ուկրաինայի արևելքում հակամարտությունից տուժած շրջանների ենթակառուցվածքների վնասի գնահատման ու անհրաժեշտ վերականգնման ուղղությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930