Գարիբաշվիլին մեկնում է Ղազախստան
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/irakli_garibashvili_040614.jpg)
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նոյեմբերի 12-13-ին աշխատանքային այցով մեկնում է Ղազախստան: Գարիբաշվիլին այսօր հանդիպումներ է ունենալու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ու վարչապետ Քարիմ Մասիմովի հետ:
Վրացական պատավիրակության կազմում ընդգրկվելու են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան ու ֆինանսների նախարար Նոդար Խադուրին: