Բուժում Գերմանիայում. Տեղային քիմիո-և ռադիոթերապիա` առանց ողջ օրգանիզմի «թունավորման»

TACE (տրանսարտերիալ քիմիո-էմբոլիզացիա/ՏԱՔԷ) շանակում է ուռուցքի ուղղակի և հնարավորինս գերսելեկտիվ բուժում, այսինքն` բուժում առանց հարակից հյուսվածքների ներգրավման:

Այս մեթոդն իրենից ներկայացնում է բարձր դոզայով տեղային քիմիոթերապիա, ինչն էլ առաջացնում է ուռուցքի ինֆարկտ. գրեթե ամբողջովին դադարեցվում է արյան հոսքը վերջինիս մեջ: Մասնիկների` էմբոլիզատորների չափսերը հասնում են մոտ 40 միկրոմետրի:

Ուռուցքների նմանօրինակ բուժումը վաղուց է կիրառության մեջ, սակայն Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկան նորագույն տեխնոլոգիաների, սուբստանցիաների, բավական բարձր մակարդակի փորձաքննության ու նմանատիպ դեպքերի մեծ քանակի շնորհիվ տարեկան անց է կացնում ավելի քան 200 այդպիսի քիմիոթերապիա:

Այս մեթոդը կիրառվում է քաղցկեղով ախտահարված տարբեր օրգանների բուժման համար: Սակայն առավել ցուցված և օգտակար է լյարդի քաղցկեղի (հեպատոբջջային կարցինոմա), լեղուղիների քաղցկեղի (խոլանգիոբջջային կարցինոմա) կամ լյարդում արդեն երկրորդային դրսևորումների` մետաստազների բուժման համար:

Կարդացեք նաև

ՏԱՔԷ-ն արդյունավետ է նաև երիկամների բջջային կարցինոմայի մետաստատիկ ախտահարման ժամանակ: Բավականին լուրջ արդյունքներ են գրանցվել նաև հեմանգիոպերիցիտոմային և նեյրոէնդոկրին կարցինոմաների դեպքերում: Իսկ մյուս բոլոր մետաստազների ժամանակ ցուցված է SIRT համակարգով բուժումը:

SIRT (սելեկտիվ ինտերն ռադիոթերապիա)
ՍԻՌԹ-ի կիրառմամբ Ֆրայբուրգի համալասարանական կլինիկայի ռադիոլոգները ոչնչացնում են հիմնականում լյարդի առաջնային ու երկրորդային ուռուցքները ռադիոակտիվ միկրոսֆերաների (20-60µm) և դրանց անմիջական ուղղակի ճառագայթների ազդեցությամբ, որոնք միջին հաշվով ճառագայթում են 3մմ շառավղով:

Ճառագայթային թերապիայի այս տեսակը կիրառվում է այն հիվանդների մոտ, որոնց դեպքում վիրահատությունն անիմաստ է և/կամ համարվում է, որ քիմիոթերապիան արդյունավետ չի լինի: ՍԻՌԹ-ն անց է կացվում նուկլեար բժշկության և ռադիոլոգիայի մասնագետների օգնությամբ` անգիոգրաֆիկ վերահսկողության ներքո:

Այս ճառագայթները աճուկային զարկերակում տեղադրվող կատետրի օգնությամբ հասնելով լյարդի զարկերակին ներթափանցում են անմիջապես ուռուցքի հյուսվածքի մեջ:
Երկու մեթոդների կիրառման ժամանակ էլ ախտահարված օրգանին հասնում են կատետրի միջոցով:

7777

 

Տեսանյութեր

Լրահոս