Մկրտումյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. «Պահի տակ հարց են տվել Հանրապետության նախագահին, Հանրապետության նախագահը կարծիք է հայտնել»
Լրագրողներն այսօր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից հետաքրքրվեցին՝ արդյոք անմեղության կանխավարկածի խախտում չէ՞ Սերժ Սարգսյանը հայտարարությունը, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել, և ի՞նչ ազդեցություն է դա ունեցել դատարանի վրա:
«Նախ, անմեղության կանխավարկածի վերաբերյալ պետք է ասեմ, որ դա առաջին հերթին իրավակիրառողի կողմից պետք է խախտում չլինի: Այ, եթե հանկարծակի գործը քննող դատավորը՝ առաջին ատյանի դատարանի, մինչև դատական ակտ կայացնելը թույլ տար իրեն որևիցե կարծիք այդ դատավարության վերաբերյալ կամ դատական ակտի վերաբերյալ կամ մարդու՝ հանցագործ լինել-չլինելու վերաբերյալ, այդ ժամանակ կարելի էր խոսել անմեղության կանխավարկածի խախտման մասին: Իսկ այն, ինչ որ ասում եք… Օրինակ, վճռաբեկ դատարանի նախագահն էլ… առաջին ատյանում, դուք պատկերացնո՞ւմ եք, մոտ 4 հազար քրեական գործ է քննվում տարեկան, մի 17-18 հազար մինչդատական վարույթի վերահսկողության գործեր: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ անգամ վճռաբեկ դատարանի նախագահն ի վիճակի չէ տիրապետել, թե որ մարզում, որ առաջին ատյանի դատարանում ի՞նչ գործ է քննվում: Էլ չեմ ասում Հայաստանի Հանրապետության նախագահի համար, որ երևի պարտավոր էլ չէր, չէ՞, տեղյակ լինել, թե որ դատարանում ինչ գործ է քննվում:
Դե գիտեք ինչ՝ հիմա սենց պահի տակ հարց են տվել Հանրապետության նախագահին, Հանրապետության նախագահը կարծիք է հայտնել: Յուրքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում կարծիք հայտնելու իրավունք ունի, չէ՞, գիտեք»,- ի պատասխան ասաց Արման Մկրտումյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում