Մոլդովայում սպասում են Պորոշենկոյին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի իշխանություններն ակնկալում են, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերին կայցելի երկիր: Այս մասին այսօր հայտնել է Մոլդովայի նախագահի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի հետ, որի ժամանակ շնորհավորել է նրան՝ խորհրդարանական ընտրություններում եվրոպամետ ուժերի հաղթանակի կապակցությամբ: Ուկրաինայի նախագահն ընդունել է նոյեմբերին Քիշնև այցելելու Մոլդովայի նախագահի հրավերը: