Բաժիններ՝

Մահապարտ ահաբեկիչները տասնյակ շիաներ են սպանել Իրաքում ու Եմենում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկով լեցուն մեքենայով իրեն պայթեցրել է Իրաքի Ջուֆ ալ-Սահար քաղաքի ծայրամասում: Իրաքի ուժային կառույցներում առկա աղբյուրը հայտնել է, որ դրա հետևանքով զոհվել է 27 շիա աշխարհազորային, վիրավորվել է ևս 60 մարդ:

Համանման դեպք է տեղի ունեցել Եմենում, ուր մահապարտ ահաբեկչի հետևանքով զոհվել է մոտ 20 շիա, այդ թվում նաև տեղի առաջատար ցեղերից մեկի առաջնորդը, ով անցել էր աշխարհազորայինների կողմը:

Հոկտեմբերի 25-ին Իրաքի կառավարական ուժերն ու շիա աշխարհազորայիններն իրենց վերահսկողության տակ էին առել ռազմավարական նշանակության Ջուրֆ ալ-Սահար քաղաքը՝ այն վերանվաճելով «Իսլամական պետության» զինյալներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս