Ուկրաինայում հաշվարկել են քվեների 35 տոկոսը. առաջատարը Յացենյուկի կուսակցությունն է
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ-ն արդեն իսկ մշակել է երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ընտրատեղամասերից ուղարկված էլեկտրոնային արձանագրությունների 35.17 տոկոսը:
Դրանց համաձայն՝ առաջատարը վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն է՝ 21.6 տոկոս: «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունը երկրորդ տեղում է՝ 21.51 տոկոս, իսկ «Սամոպոմիչ» միավորումը երրորդն է՝ 10.9 տոկոս:
Խորհրդարան մուտք գործելու համար սահմանված 5 տոկոսանոց շեմը ներկա արդյունքներով հաղթահարում են նաև «Ընդդիմադիր բլոկը»՝ 9.77 տոկոս, «Արմատական» կուսակցությունը՝ 7.47 տոկոս, «Բատկիվշչինան»՝ 5.77 տոկոս: Ուկրաինայում ընտրությունների մասնակցության ցուցանիշը կազմել է 52.42 տոկոս: