Նորվեգացի գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդի համար մրցանակ են ստացել
Օսլոյի համալսարանին կից ռադիոլոգիայի կլինիկայի մասնագետներն ազգային՝ «Idéprisen-2014» մրցանակի են արժանացել՝ քաղցկեղի բուժման նոր մեթոդի համար, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալությունը: Նշվում է, որ հայտնագործությունը նշանակալի կերպով կհեշտացնի եւ կէժանացնի բուժումը:
Ամենամյա մրցանակը շնորհվում է ամենանշանակալի նորարարական հայտնագործությունների համար, դրամական պարգեւը մոտ 15 հազար դոլար է: Մրցանակը շնորհվել է գիտնականների խմբին, ովքեր իմունոթերապիայի նոր մեթոդի հեղինակներն են:
Ներկայումս իմունոթերապիան համարվում է քաղցկեղային հիվանդացությունների բուժման ամենահեռանկարային եղանակը եւ ենթադրում է օրգանիզմի սեփական բջիջների օգտագործում: Ի տարբերություն քիմիական եւ ռադիոթերապիաների, նշված մեթոդը չի վնասում առողջ բջիջները, եւ հիվանդներն այն ավելի հեշտությամբ են տանում:
Իմունոթերապիայի ժամանակ օգտագործովոեղ Т-լիմֆոցիտները վերցվում են հիվանդի արյունից, լաբորատոր պայմաններում մոդիֆիկացվում են եւ օգտագործվում քաղցկեղի կոնկրետ տեսակների վրա գրոհի համար: Նորվեգացի գիտնականների մեթոդը թույլ է տալիս Т-լինֆոցիտներն ունիվերսալ դարձնել, որը հնարավոր կլինի օգտագործել ցանկացած հիվանդի համար եւ քաղցկեղի տարբեր տեսակների դեպքում: Բացի այդ, այն ավելի է արագացնում բուժման գործընթացը:
Ներկայումս նոր մեթոդը թեստավորման փուլում է, գիտնականները հույս ունեն, որ այն կսկսի պրակտկայում կիրառվել մի քանի տարի հետո: