Բաժիններ՝

Կատալոնիան հրաժարվել է հանրաքվեից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատալոնիայի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել Իսպանիայից անկախանալու մասին հանրաքվեն, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 9-ին:

Այս մասին հայտարարել է ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասը: Նա երեկ տվյալ հարցը 10 ժամ քննարկել է ազգայնական երեք քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, որոնք հանդես են գալիս Կատալոնիայի անկախության օգտին, ինչից հետո էլ ընդունվել է նման որոշում:

Արթուր Մասի կարծիքով՝ քվեարկությունը չի կարող անցկացվել իրավական երաշխիքների բացակայության պատճառով: Ինքնավարության իշխանությունները մտադիր են քաղաքացիներին առաջարկել հարցում անցկացնելու այլընտրանքային տարբերակներ:

Սեպտեմբերի 30-ին Կատալոնիայի իշխանությունները որոշել էին կասեցնել հանարաքվեի նախապատրաստությունը: Սեպտեմբերի 29-ին Իսպանիայի ՍԴ-ն իր արտակարգ նիստում 5 ամսով կասեցրել էր Կատալոնիայի անկախության մասին հանրաքվե անցկացնելու հրամանի ուժը, որն Արթուր Մասը ստորագրել էր սեպտեմբերի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս