Հայաստան- Սերբիա՝ 1:1
«Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան- Սերբիա խաղն ավարտվեց ոչ- ոքի՝ 1:1 հաշվով:
Բեռնար Շալանդի թիմը խաղում էր առանց Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի, Արաս Օզբիլիսի եւ Գեւորգ Ղազարյանի:
Հայաստանի հավաքականը վստահ էր գործում պաշտպանությունում, իսկ 73-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանը նաեւ կարողացավ բացել հաշիվը: 90-րդ րոպեին Զորան Տոշիչը խփեց սերբերի պատասխան գոլը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը:
Եվրո-2016, երկրորդ տուր, I խումբ
Հայաստան – Սերբիա՝ 1:1
Ռոբերտ Արզումանյան, 73 – Զորան Տոշիչ, 90
Չիրացված 11 մետրանոց՝ Մարկոս Պիզելի, 84 (Հայաստան )