Բելառուսի ՊԱԿ-ը ձերբակալել է 100 ֆանատի՝ Ուկրաինայի հետ խաղի ժամանակ Պուտինին վիրավորելու համար (տեսանյութ)
Tribuna.com-ի փոխանցմամբ՝ Բելառուսի ՊԱԿ-ը ձերբակալել է ավելի քան 100 ֆուտբոլային ֆանատի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին անպարկեշտ երգ երգելու համար: Երկրպագուներն այդ երգը երգել են Բորիսովոյում տեղի ունեցած Բելառուս-Ուկրաինա հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ ձերբակալվել են ինչպես ուկրաինացի, այնպես էլ՝ բելառուս երկրպագուներ: Նրանք կանգնելու են դատարանի առջև: Հավանաբար, նրանց կտուգանեն: Հանդիպումն ավարտվել է Ուկրաինայի հավաքականի հաղթանակով (2:0 հաշվով):



