Բաժիններ՝

Հայաստանի թիմը Բաքու կմեկնի անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում (տեսանյութ)

Հաջորդ տարի Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին ՀՀ մարզիկների մասնակցության հարցը պետք է քննարկվի սպորտային հանրության հետ՝ կոնսուլտացված որոշում կայացնելու համար: Այս մասին այսօր Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ ՀՀ թիմը Բաքու կմեկնի անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում և խնդրեց Թ.Բախին Ադրբեջանի իր գործընկերոջը փոխանցել դա:

Թ.Բախը ողջունեց հայկական կողմի որոշումը՝ նշելով, որ սպորտը կարող է նպաստել հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորմանը: Թ.Բախը նաև տեղեկացրեց, որ եթե հանկարծ ՀՀ մարզիկները ինչ-ինչ պատճառներով Բաքու չմեկնեն, դա չի ազդի հետագա տարիներին կայանալիք մրցումներում ՀՀ մարզիկների մասնակցության վրա և նրանք պատասխանատվության չեն ենթարկվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս