Հզոր երկրաշարժ՝ Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/20.05.11-1689Թուրքիա-երկրաշարժ.jpg)
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 08.59-ին Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում` Գաբալա քաղաքից 20 կմ արևելք, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 48.150:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Ճամբարակ, Բերդ և Իջևան քաղաքներում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն