Ուկրաինայում քրեական նոր գործ են հարուցել Յանուկովիչի դեմ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում քրեական նոր գործ են հարուցել երկրի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի դեմ: Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեմը հայտարարել է, որ գործը հարուցվել է ծառայողական լիազորությունները չարաշահելու մասին հոդվածով:
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Յանուկովիչը բյուջետային միջոցների հաշվին կազմակերպել է «Ուկրտելեկոմի» հատուկ կապի բազայի ֆինանսավորումը՝ թեև դա պետք է կազմակերպվեր սեփականատիրոջ հաշվին: Յարեմն ընդգծել է, որ Յանուկովիչը նախնական գործարքի մեջ է մտել մի խումբ անձանց հետ:
Տվյալ գործով անցնում են նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, ֆինանսների նախարար Յուրի Կոբոլևը, ֆինանսների առաջին փոխնախարար Անատոլի Յարկովսկին և այլն: Սրանից առաջ Յանուկովիչի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր: