Բաժիններ՝

Եռյակը Սյունիքում կոչ արեց սիսիանցիներին միասնական լինել եւ արմատական իշխանափոխություն անել. aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ ոչ իշխանական ուժերը քիչ առաջ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մեկնարկեցին իրենց նախաձեռնած հանրահավաքը: Հանրահավաքի ժամանակ բանախոսներն անդրադարձան սահմանադրական բարեփոխումներին, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության, շարունակվող արտագաղթի, իշխանափոխության եւ այլ թեմաների: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձավ հայտնի 12 կետին եւ սիսիանցիներին կոչ արեց միանալ եւ միասնական արմատական փոփոխություններ անել երկրում:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում հավաքի մասնակիցներին նշեց, որ իշխանափոխությունը պետք է ժողովուրդն անի, իսկ ընդդիմադիր ուժերը կարող են լինել միայն նրանց կողքին: «Սուրեն Խաչատրյանին նորից վերանշանակեցին մարզպետ, իրենց սահմանադրական բարեփոխումները սա՞ է, իրենց տնտեսական բարեփոխումները փոքր ու միջին բիզնեսին կախվածության մեջ դնե՞լն է: Խոշորին թողած ընկել են փոքրի հետեւից, որ ի՞նչ անեն: Հայաստանի 3 մաքսակետում, եթե դուք նորմալ աշխատում եք, էդ ստվերը որտեղի՞ց պետք է լինի, թե՞ ձեր ստվերն է, որ դուք եք մասնակցում: Արտագաղթի տեմպերն, որ այսօր կան Հայաստանում, դրանք այսպիսի քայլեր են երկրի սահմանները պաշտպանած, արյուն թափած տղաների նկատմամբ, որ բացի թշնամին ոչ ոք չէր անի: Մեր համատեղ պայքարն այդ արտագաղթը կանխելու համար է», – ասաց Արմեն Մարտիրոսյանը:

ԲՀԿ-ի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանի խոսքով երկիրը փլուզվում է բառի բուն իմաստով` իշխանության սխալ քաղաքականության հետեւանքով: Կոչ արեց թուլ չտալ ներկայիս իշխանության վերարտադրությունը, ինչը փորձ է արվում սահմանադրական փոփոխությունների միջոցով:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ a1plus.am-ի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս