Աբխազիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբխազիայի կառավարությունը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին: Աբխազիայի փոխվարչապետի պաշտոնակատար Վլադիմիր Դելբան կառավարության նիստում հայտարարել է, որ կառավարությունն Աբխազիայի օրենքներին համապատասխան հրաժարական է տալիս:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանը: Ընդգծվում է, որ կառավարությունը շարունակելու է իր գործառույթների կատարումը մինչև կառավարության նոր կազմի ձևավորում: Ռաուլ Խաջիմբայի երդմնակալությունն անցկացվել է երեկ: