Խորհուրդների երկիրը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն այսօր իր խմբագրականում գրել է.

«Ես և իմ հասակակիցները գիտակցական կյանքի զգալի մասը անցկացրել ենք մի երկրում, որը կոչվում էր «խորհրդային»: Այդ երկրում, ըստ մտահղացման, մարդիկ պիտի իրար խորհուրդ տային, թե ինչպես է պետք ապրել, խորհրդակցեին՝ որևէ որոշում ընդունելուց առաջ: «Սովետ»-ի մեջ «վետ»-ը հին սլավոնական արմատ է և նշանակում է հենց «որոշում», «կամք», իսկ «սո» մասնիկը ցույց էր տալիս այդ որոշման համատեղ, միասնական լինելը…

1995 թվականի Սահմանադրությամբ Հայաստանում խորհուրդները վերացան: Ի դեպ, Հիմնական օրենքի նախագիծն ընդդիմության կողմից «քլնգվում էր» ճիշտ նույն փաստարկներով, ինչ հիմա. «Այս ո՞վ դարձան բռնապետ եւ թալանչի ՀՀՇ-ականները, որ դեռ սահմանադրություն էլ ընդունեն: Հաստատ ուզում են իրենց իշխանությունը երկարաձգել»: Դրանից հետո ՀՀՇ-ի իշխանությունը երեք տարի էլ չձգեց, բայց խորհուրդները՝ որպես կառավարման ձև, վերացան: Բայց դրանց եկան փոխարինելու այլ տիպի խորհուրդները, որոնք չափազանց թանկ են նստում մեր պետական բյուջեի վրա, իսկ մեր երեխաներն ու թոռները երկար տարիներ շարունակելու են վճարել այդ խորհուրդների համար: Խոսքը տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների, այսպես կոչված, խորհրդատվական ծառայությունների մասին է…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս