Բաժիններ՝

ԱՄՆ-ը 500 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի սիրիացի փախստականներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մոտ 500 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացնելու այն անձանց ու երկրներին, որոնք տուժել են Սիրիայի քաղաքացիական պատերազմից.

«Օգնության փաթեթն իրենում ներառում է ավելի քան 250 միլիոն դոլար՝ օգնելու համար ճգնաժամից տուժած փախստականներին ու հարևան երկրներում ընդունող համայնքներին»:

Դրանով իսկ 2011 թվականի մարտից ընթացող Սիրիական հակամարտության ողջ ընթացքում ԱՄՆ-ի հատկացրած օգնության ընդհանուր ծավալը կհասնի 2.9 միլիարդ դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս